Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արփինե Հովհաննիսյանը՝ ՌԴ-ին ուղղված շնորհակալությունից նեղվածներին

Արփինե Հովհաննիսյանը՝ ՌԴ-ին ուղղված շնորհակալությունից նեղվածներին
28.11.2020 | 23:07

Երեկվանից սորոսագործակալական շրջանակների մի այլ տիպի ինքնիշխան նուրբ հոգին նեղվել էր Արցախում Ռուսաստանին ուղղված շնորհակալությունից: Մեջները դեմքեր կային, որ կոչ էին անում Արցախի իշխանություններին նման անպատիվ շոուներ չսարքել։ Հիմա բա ոնց չասես՝


Այ դավաճան գործակալնե՜ր
1. Արցախի իշխանություն ասելով ու՞մ նկատի ունեք՝ Մոսկվայում իր հարցերը լուծող Ստեփանակերտի ժէկի պետ Արայիկ Հարությունյանի՞ն:
2. Ու՞մ շնորհակալ լինեն, գերագույն գլխավոր հիստերիկի՞ն, ով աղետ բերեց իրենց գլխին, ով սպանեց այդքան մարդու, անտուն դարձրեց հազարների։ Հա՞:


Ձեր «հպարտ ու ինքնիշխան» սիրտը չէ՞ր նեղվել, որ այլասերվածների թիմը իրենց առաջնորդի Դավաճան չլինելը հիմնավորում էին Պուտինի բառերով, Պուտինը լուծում է Արցախում ջեռուցման հարցերը, Պուտինի հետ քննարկվում է Սոթքի հարցը, Պուտինը հայ գերիների համար գումար է տալիս Կարմիր Խաչին, ու էլի Պուտինը, կրկին Պուտինը եւ այլն եւ այլն։ Ձեր պատվի սահմանը ձեզ տրված փողի հասցեն ու չափն է։ Ով ով դուք պատվից մի խոսեք։
Ձեր մասին իրականությունը շատ պարզ է։ Դուք պատերազմի օրերին Հ1-ով պարտության սիմվոլ անգրագետին էիք պաշտպանում, իսկ հիմա սուվերենության մասին եք երգում։ Պրոբլեմն այն է, որ ձեզ փող են տվել հայ չլինելու համար։ Հային ու արցախցուն իրար հակադրելու համար։ Հայն է շնորհակալ ռուսին, ոչ թե արցախցին շնորհակալ չէ հային։ Որովհետեւ արցախցին ու հայը նույն հայն են։
Այն պահից, երբ դուք հակադրեցիք իրար արցախցուն ու հայաստանցուն մեր դժբախտությունները սկսվեցին, այն պահից, երբ դուք ասեցիք, որ հայաստանցին չպիտի պաշտպանի Արցախը, մենք դադարեցինք արժանի լինել պետություն ունենալուն։ Ու այդ ամենի թագն ու պսակը եղավ այն, որ Ադրբեջանի ազգային հերոսների ընտանիքը այնպես արեց, որ Հայաստանում ապրող հայաստանցին կպաշտպանի Վարդենիսը, Կապանը, Գորիսը եւ այլն։ Ձեր բաժանման հետեւանքով սահմանը Արցախից եկավ Հայաստան»։

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ